Շտապեք դառնալ էկոպարեկային ծառայող
Շտապեք դառնալ էկոպարեկային ծառայող
Ուշադրությո՜ւն․․․․
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար նախատեսված մրցույթները մեկնարկել են։
Պաշտոնները համալրվելու են մրցութային կարգով՝ երեք հաջորդական փուլերով։
Պաշտոնների համալրման մեկնարկը տրվել է Սյունիքի մարզից, արդեն իսկ հայտարարվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթները։
Պաշտոնները բաժանվում են հետևյալ խմբերի․
բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր։
Սյունիքի մարզային վարչությունը բաղկացած է 172 հաստիքային միավորից՝ հետևյալ պաշտոնների բաշխվածությամբ․
Պաշտոն Պաշտոնի խումբ Հաստիքների քանակ
Մարզային վարչության պետ Բարձրագույն 1
Մարզային վարչության պետի տեղակալ Բարձրագույն 2
Տեղամասի պետ Բարձրագույն 3
Գլխավոր տեսուչ Գլխավոր 4
Գլխավոր էկոպարեկ Գլխավոր 83
Ավագ էկոպարեկ Գլխավոր 46
Հերթափոխի տեսուչ Առաջատար 27
Կրտսեր էկոպարեկ Կրտսեր 6
Ծառայության պաշտոնական կայքէջի (ecopatrolservise.am) «Էկոպարեկային ծառայության համալրում» բաժնում և ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարբերաբար հրապարակվելու են հաստիքների համալրվելու վերաբերյալ մրցույթի հայտարարությունները։
Մուտք գործելով էկոպարեկային ծառայության կայքի վերոնշյալ բաժինը՝ կարող եք ձեռք բերել մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված պահանջների, պաշտոնի անձնագրի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, մրցույթի անցկացման փուլերի, աշխատաժամանակի, հիմնական աշխատավարձի չափի վերաբերյալ։ Անցնելով ակտիվ հղումներով կարող եք բեռնել նաև դիմումի օրինակելի ձևի էլեկտրոնային օրինակը։
Պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում կարող եք դիմել և Ձեր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման և ընդլայնման գործում։ Եկե՜ք համալրելու էկոպարեկային ծառայության դինամիկ և կենսունակ թիմը և մասնակիցը դառնալու Հայաստանի Հանրապետության անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը։
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023