Էկոպարեկային ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԱՐԱԳ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
• իրականացնում է Ծառայության գործառույթների իրականացման ընթացքում Օրենսդրության պահանջների, ինչպես նաև Ծառայության աշխատողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված նախապատրաստվող, կատարվող կամ կատարված իրավախախտումների փաստերի և հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում նշված իրավախախտումների բացահայտման, հայտնաբերման և կանխման նպատակով համապատասխան օրենքով նախատեսված հսկողության ձևերի և հսկողությունների անցկացումն ապահովող միջոցառումները․
• իրականացնում է հայտնաբերված իրավախախտումների դեպքերի օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրումը և ներկայացումը Ծառայության համապատասխան գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով․
• իրականացնում է հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման աշխատանքները․
• իրականացնում է հակաօրինական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում համապատասխան հսկողական աշխատանքների իրականացման և/կամ ստացված տեղեկատվությունը համապատասխան ստորաբաժանմանը կամ պետական մարմնին փոխանցման աշխատանքները, ինչպես նաև դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացման և/կամ վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով միջոցառումների համատեղ աշխատանքները․
• իրականացնում է տեղեկատվական-որոնողական և վերլուծական աշխատանքներ․
• իրականացնում է Ծառայության աշխատողների վերաբերյալ ստացված դիմում-բողոքների, հաղորդումների, միջնորդագրերի հետ կապված ուսումնասիրությունները, ստուգումները և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ ․
• իրականացնում է Բաժնի լիազորությունների շրջանակներում իրավապահ մարմինների հետ համագործակցության աշխատանքները․
• իրականացնում է Ծառայության ստորաբաժանումներից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկատվության, նյութերի՝ բացառությամբ նախաքննության գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման աշխատանքները․
• իրականացնում է Ծառայության ծառայողական խնդիրների լուծման նպատակով արագ հակազդման համապատասխան միջոցառումների կազմակերպման աշխատանքները և մասնակցում դրանց կատարմանը․
• իրականացնում է Բաժնի պետի և/կամ Վարչության պետի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարումը:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև մեկ տարի ժամկետով։
Փորձագետի պարտականությունները՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում կամ ֆինանսատնտեսական բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ կամ զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն
- Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ` անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն, Մայքրոսոֆթ ուորդ (Word), էքսել (Excel) ծրագրերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Էկոպարեկային ծառայության մասին», «Հանրային ծառայության», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի և այլ իրավական ակտերի իմացություն:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Աշխատանքների կատարման վայրն է` ք. Երևան, Արմենակյան 129:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում (ձևը կցվում է).
• Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)՝ դիպլոմի(ների) պատճեն(ներ)ը /առկայության դեպքում/.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09: