Էկոպարեկային ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

22․05․2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ծառայության աշխատողների նյութատեխնիկական սպասարկման՝ այդ թվում տրանսպորտային միջոցների, իրականացում.
Ծառայության շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման համակարգում.
Ծառայության վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործման, բարեկարգման, ընթացիկ և կապիտալ շինարարության աշխատանքների իրականացման համակարգում.
իրականացնում է Ծառայության ապրանքանյութական արժեքների ստացման, պահեստավորման, բաշխման և պահպանման գործընթացը։
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև մեկ տարի ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝
•    Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները: 
•    Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը: 
•    Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները: 
•    Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները: 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-  

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- Բարձրագույն կրթություն
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  նյութատեխնիկական մատակարարման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ
համակարգչով աշխատելու ունակություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, «Էկոպարեկային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենք, Հարկային օրենսգիրք.
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով գործառնությունների իրականացում:
Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է`  2025 թվականի մայիսի 22-ը ներառյալ:    
Աշխատանքների կատարման վայրն է` ք. Երևան, Արմենակյան 129:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
•    Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
•    Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    Դիմում  (ձևը կցվում է).
•    Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
•    Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)՝ դիպլոմի(ների) պատճեն(ներ)ը /առկայության դեպքում/.
•    Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
•    Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում  աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
•    Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
•    Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
•    Համառոտ CV հայերեն:
    
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09: 

Թարմացվել է՝ 19.05.2025