Հայտարարություն
Հայտարարություն
Անտառային կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ անտառների և անտառային հողերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը` 15-1-25.1-Մ4-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Անտառների և անտառային հողերի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը` 15-1-25.1-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Անհրաժեշտ է այցելել կայքէջի` «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը: Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ.
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է.
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը: Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել: Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Նշված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց).
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը. (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը).
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ներ)ը.
4. աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հուլիսի 17-ի ժամը 09:00-ից մինչև 2023 թվականի հուլիսի 21-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով: Հիշեցում՝ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ք.Երևան, Տերյան 89 հասցեում: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ին, Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։ Հիմնական աշխատավարձը 189․696 (հարյուր ութսուն ինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է։ Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
ՀՀ Սահմանադրություն հոդվածներ՝ 2-8, 89-122, 164
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 10-38
«Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 1-17, 31-53
Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենք հոդվածներ՝ 2-23, 30-34
ՀՀ անտառային օրենսգիրք հոդվածներ՝ 2-25, 32-47
ՀՀ հողային օրենսգիրք հոդվածներ՝ 1-32
ՀՀ աշխատանքային օրենսգիրք բաժին 3, հոդվածներ՝ 85-187 հղումը
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (հոդվածներ 30-37, 150-157)
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք հոդվածներ՝ 20-35, 50-57
• «Խնդրի լուծում»
• «Բարեվարքություն»
• « Հաշվետվությունների մշակում
• «Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն»
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023