Աշխատանքային քննարկում ազգային ժողովում
Աշխատանքային քննարկում ազգային ժողովում
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովում մասնակցել է շրջակա միջավայրի ոլորտի մի շարք օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող աշխատանքային քննարկումների:
Մասնավորապես քննարկվել են
«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին», հարակից օրենքների նախագծերի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծերը:
Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը, Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը և Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը:
Վերջին նորություններ
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023
23.11.2023
14.11.2023
18.10.2023