Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Վարդան Սարգսյանը

Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Վարդան Սարգսյանը

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը 2023թ․ հոկտեմբերի 6-ին կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանը շեշտել է, որ մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում Սարգսյանից ակնկալում է նվիրում, աշխատանքի հանդեպ մեծագույն պատասխանատվություն՝ համոզված լինելով որ այդ ամենի պատշաճ կատարմանը նպաստելու է Սարգսյանի՝ պետական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը։

Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն նման պաշտոն վստահելու համար և ընդգծել է, որ պատրաստ է իր ունեցած գիտելիքներն ու փորձը ներդնել անտառային ոլորտի զարգացման և առհասարակ պետական համակարգում դրական ներդրում ունենալու համար։

Վարդան Սարգսյանն Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Շրջակա միջավայրի նախարարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի 347-Ա հրամանով։