Արմեն Դանիելյան

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի օգնական

Հեռ․ 010304611

Էլ․ փոստ՝ [email protected]

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի օգնական
Ծնվել է 1972 թվականի օգոստոսի 19-ին, Երևանում։
Կրթություն՝
1979-1989 թթ. սովորել և ավարտել է Երևանի N 85 միջնակարգ դպրոցը։
1990-1995 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակութալուսավորչական աշխատանքի ֆակուլտետը՝ ստանալով մշակութալուսավորչական աշխատող, ինքնագործ կինոստուդիայի և ֆոտոակումբի ղեկավարի որակավորում։
2002 թ. ՀՀ ԱԱԾ բարձրագույն դպրոց՝ գերազանց առաջադիմությամբ։
2004-2005 թթ. սովորել է ՌԴ ԱՀԾ-ի ակադեմիայում՝ գերազանց առաջադիմությամբ։

Աշխատանքային գործունեություն՝
 
1989-1990 թթ. «Արմ Գեոլոգիա» արտադրական միավորման երկրաբանական-երկրաֆիզիկական արշավախումբ։
2000-2025 թթ.  աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետի՝ 2025 թվականի դեկտեմբերի 17-ի N 2930-Ա հրամանով նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի օգնականի պաշտոնում։

Կոչումը՝
Փոխգնդապետ:

Պարգևատրումներ՝
Հայաստանի Հանրապետության ԱԱ մարմիններում անբասիր ծառայության 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի մեդալներ։
Հայաստանի Հանրապետության ԱԱ մարմինների 100-ամյակի մեդալ։
ՀՀ ՊՆ նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով պարգևատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով։
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով պարգևատրվել է «ՀՀ հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով։
ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների օրվա կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի շնորհակալագրով։
Այլ տվյալներ՝
1995-1996 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Անձնական տվյալներ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կուսակցական պատկանելիություն՝
Անկուսակցական է։

Թարմացվել է՝ 20.02.2026