Արուսյակ Սիրադեղյան

Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքում:
Կրթություն՝
1999-2003թթ սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետի «անտառային ճարտարագիտական գործ» մասնագիտությունը՝ ստանալով ճարտարագետ-անտառագետի բակալավարի որակավորում:
2005-2007 թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի «անտառ-պարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը՝ ստանալով անտառագետի մագիստրոսի որակավորում:
Աշխատանքային գործունեություն՝
07.06.2004թ -25.07.2005թ աշխատել է «Հայանտառ» ՊՓԲԸ անտառների վերարտադրության և ագրոանտառաբուծության բաժնում որպես գլխավոր մասնագետ
25.07.2005թ - 01.10.2014թ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման և անտառապատման բաժնի գլխավոր մասնագետ
01.10.2014թ – 11.07.2018թ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնում որպես գլխավոր մասնագետ
11.07.2018թ-ին նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ
Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի փետրվարի 1-ի 36-Ա հրամանով նշանակվել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետի տեղակալ
Կուսակցական պատկանելիություն՝
Անկուսակցական է
Անձնական տվյալներ՝
Ամուսնացած է :