Վլադիմիր Կիրակոսյան

Ծնվել է 1984 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքում։
Կրթություն՝
2005-2008 թթ. – «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր՝ էկոնոմիկա և հաշվապահական հաշվառում
2012–2014 թթ. – «Երևանի Ն Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ՝ ապահովագրական գործ
2018-2021 թթ.– Հյուսիսային համալսարան՝ կառավարում
2022-2024 թթ.–ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն
Աշխատանքային գործունեություն՝
2010-2015 թթ. - «Էլկա Պրինտ» ՍՊԸ՝տնօրեն
2019-2020 թթ. - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ
2021-2022 թթ. - «Երևան ՋԷԿ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրենի օգնական
2022-2024 թթ. – ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ
2024 թ․ հունվարի 30-ին նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ
Կուսակցական պատկանելիություն՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
2022 թվականի հուլիսի 15-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում:
Այլ տվյալներ՝
2002-2004 թթ.ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին։
Անձնական տվյալներ՝
Ամուսնացած է, ունի 3 զավակ: