Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ
Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության տեղեկությունների ձեռքբերման և արագ հակազդման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-27.1-Գ1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության տեղեկությունների ձեռքբերման և արագ հակազդման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-27.1-Գ1-5) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք բավարարում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում են՝
1) դիմում (կցվում է)։
2) մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (դիպլոմ (դիպլոմներ) լուսապատճեն.
3) «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն.
4) մեկ լուսանկար` 3x4 սմ չափի.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն.
6) անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն).
7) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ)։
Մրցույթն անցկացվելու է հարցազրույցի միջոցով:
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ մրցույթից առաջ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով՝
1) կոմպետենցիաներ՝ 20 տոկոս.
2) ծառայության վերաբերյալ օրենսդրության բնագավառ՝ 30 տոկոս.
3) օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ օրենսդրության բնագավառ՝ 30 տոկոս.
4) անձնային որակների ստուգմանն ուղղված հարցեր՝ 20 տոկոս։
Հարցատոմսը կազմված է 10 հարցից, որը գեներացվում է 100 հարց պարունակող հարցաշարից։
Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ անտառային օրենսգիրք
ՀՀ քրեական օրենսգիրք
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
«Հանրային ծառայության մասին» օրենք
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենք
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենք
Մրցույթն անցկացվելու է՝ 2025 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ, ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Հիմնական աշխատավարձը 391040 ՀՀ դրամ է:
Աշխատաժամանակի տևողությունը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ: