2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը կդառնա Կենսաբազմազանության գլոբալ կենտրոն. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը մեր երկիրը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ COP17-ը համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի։

Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար:

21.07.2025

Պատկերասրահ