Ամփոփվել են էկոպարեկային ծառայողների հերթական մրցույթները
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է կադրային ներուժի հետևողական հզորացման գործընթացը։ Այս համատեքստում ամփոփվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության համալրման հերթական փուլը․ մրցույթներ են անցկացվել Հրազդանի, Սևանի ու Ճամբարակի տեղամասերի գլխավոր և ավագ էկոպարեկների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով։
Թեկնածուների ընտրությունն իրականացվել է եռափուլ համակարգով, իսկ այս օրերին, մասնավորապես, անցկացվել է մասնագիտական թեստավորում՝ ստուգելու համար դիմորդների տեսական գիտելիքները բնապահպանական օրենսդրության վերաբերյալ, որին հաջորդել է եզրափակիչ հարցազրույցն՝ ուղղված նրանց արժեքային համակարգի, հաղորդակցման և ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունների գնահատմանը։
Փաստենք, որ մրցութային խիստ ընտրությամբ ձևավորվող կադրային ներուժը երաշխավորում է էկոպարեկային ծառայության բարձր արդյունավետությունը բնապահպանական խնդիրների կանխարգելման գործում։