Անցկացվել է ավագ և գլխավոր հաստիքների համալրման համար դիմած քաղաքացիների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգում

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկա են գտնվել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի, Սյունիքի և Սիսիանի, Կապանի տեղամասերի համալրման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվող ավագ և գլխավոր հաստիքների համալրման համար դիմած քաղաքացիների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին։

 

Դիմորդները հանձնել են հետևյալ նորմատիվները

ձգումներ պտտաձողի վրա կամ սեղմումներ՝ հենում պառկած,

վազք՝ 100 մետր,

վազք՝ 1000 մետր։

 

Իգական սեռի ներկայացուցիչների դեպքում՝

 

սեղմումներ՝ հենում պառկած կամ մարմնի բարձրացում մեջքի վրա պառկած,

վազք՝ 60 մետր,

վազք՝ 100 մետր։

 

Այս փուլում բոլոր դիմորդները ցուցաբերել են գերազանց արդյունք։

18.06.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 20.06.2025