Անցկացվել է ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը, շարունակելով կադրային համալրման հետևողական գործընթացը, հայտարարված մրցույթների շրջանակներում անցկացրել է ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլն՝ այս անգամ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գլխավոր ու ավագ էկոպարեկների թափուր պաշտոնների համալրման շրջանակներում։

Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ սեռատարիքային առանձնահատկություններով մշակված չափորոշիչների կիրառումն ապահովել է արդար, թափանցիկ և հավասար մրցակցություն բոլոր թեկնածուների համար։

Թեկնածուների գնահատումն իրականացվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ:

Ֆիզիկական պատրաստվածության փուլը հաջողությամբ հաղթահարած հավակնորդները կանցնեն հաջորդ՝ թեստավորման (գրավոր) և հարցազրույցի փուլեր։

27.05.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 10.06.2026