Անտառային հրդեհների կանխարգելման օգտակար խորհուրդներ

1. Մի ՛ վառեք խարույկ անտառում կամ կանաչապատ տարածքներում առանց հատուկ թույլտվության։
Նույնիսկ մի փոքր կրակը կարող է արագ վերածվել հրդեհի։
2. Խարույկ վառելիս համոզվեք, որ շրջակայքը մաքրված է չոր խոտից, տերևներից ու այրվող նյութերից։
3. Հեռանալուց առաջ լիովին հանգցրեք խարույկը՝ ջրով կամ հողով։
4. Չգցե ՛լ այրվող կամ կրակով ծխախոտի մնացորդները։ Անգամ փոքր անզգուշությունը կարող է մեծ աղետի պատճառ դառնալ։
5.Այս շրջանում խիստ խուսափեք աղբ այրելուց բաց տարածքներում։
Քամին և ջերմաստիճանը հրդեհի տարածումը դարձնում են անկառավարելի։
6. Անտառում կամ մերձանտառային տարածքներում աշխատող տեխնիկայի մոտ պարտադիր է ունենալ հրդեհաշիջման միջոցներ։
7. Ապակիներն ու շշերը մի թողեք մարգագետնում կամ անտառում։
Արևի ճառագայթները կարող են դրանք օգտագործել որպես խոշորացույց ու առաջացնել հրդեհ։
Փաստեր՝ ուշադրություն գրավելու համար
Ամռանը օդի բարձր ջերմաստիճանը և չոր եղանակը նպաստում են հրդեհների արագ տարածմանը։
Հայաստանում ամենաշատ անտառային հրդեհները գրանցվում են հուլիս-օգոստոս ամիսներին։
Հրդեհների 95%-ն առաջանում է մարդու անզգուշության կամ անտեղյակության հետևանքով։
Հիշե’ք, յուրաքանչյուր հրդեհ վերածվում է բնության, կենսաբազմազանության և համայնքների ահռելի կորստի։