Անտառային տարածքում հայտնաբերվել է հնարավոր ապօրինի որս նախապատրաստող անձը

2025 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 02:00-ի սահմաններում ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ որսի համար հարմարեցված ավտոմեքենայով ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության 2-րդ պահաբաժին է մուտք գործել կասկածելի անձ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տվյալ անձը գիշերային հնարավոր ապօրինի որսի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել է անտառային տարածքում:
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ։
Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ նախազգուշացնում ենք, որ ապօրինի որսի կանխարգելման նպատակով սահմանված է խիստ հսկողություն և որսի կանոնները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։