Ապօրինի հատումներ «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբակի անտառպետության 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են 1 հատ կաղնի ցցաչոր տեսակի ապօրինի հատված ծառի կոճղ, Գետիկի անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել են 1 հատ հացենի, 1 հատ բոխի տեսակի ապօրինի հատված ծառերի ճյուղեր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հատումներ կատարած անձանց ինքնությունը, ովքեր նշված փայտանյութը հատել են իրենց տուն տեղափոխելու նպատակով:

Կազմվել են համապատասխան արձանագրություններ:

 

21.10.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 06.11.2025