Ապօրինի փայտանյութ պատրաստելու և տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկվել մեքենաներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ պահաբաժնում՝ Վահագնի բնակավայրի վարչական տարածքի հարևանությամբ, ապօրինի փայտանյութ պատրաստելու և տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկվել նշյալ համայնքի բնակիչ Մ.Ք.-ի կողմից վարած «Ուազ» մակնիշի 36 SU 582 պետհամարանիշով, նույն համայնքի բնակիչ Ա.Խ.-ի կողմից վարած «Ուազ» մակնիշի 34 PQ 044 պետհամարանիշով և Անտառամուտ բնակավայրի բնակիչ Ն.Հ.-ի կողմից վարած «Ուազ» մակնիշի 37 SN 755 պետհամարանիշով ավտոմեքենաները։
Ստուգմամաբ պարզվել է, որ մեքենանաները բեռնված են եղել շուրջ 1-ական խմ տարբեր տեսակի և տրամաչափի փայտանյութով։
Նշյալ մեքենաների վարորդները փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել:
Իրավախախտման վերաբերյալ հաղորդում է ներակայացվել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գուգարքի բաժին, փայտանյութով բեռնված ավտոմեքենանաները տեղափոխվել են նշված բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս հետևել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոններին: