Առանց պետհամարանիշների մեքենան բեռնված է եղել շուրջ 2 խմ փայտանյութով

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգման են ենթարկել Լոռու մարզի Վահագնի բնակավայրի բնակիչ Գ.Կ.-ի վարած ՈւԱԶ մակնիշի առանց պետհամարանիշների ավտոմեքենան:

Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է եղել շուրջ 2 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութով:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս հետևել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոններին:

13.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 15.08.2025