Արգելափակել են Գետիկ գետի ջրերի էկոլոգիական թողքը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի և ԲԸՏՄ Գեղարքունիքի բաժնի աշխատակիցները 2025 թվականի օգոստոսի 5-ին համատեղ իրականացրած միջոցառման ընթացքում Ձորավանք բնակավայրում նկատել են, որ տնտեսվարող սուբյեկտներից մեկն իր կողմից շահագործվող ՀԷԿ-ի շահագործման նպատակով ջրային պատնեշի միջոցով արգելափակել է Գետիկ գետի ջրերի էկոլոգիական թողքը՝ իրական վտանգ ստեղծելով տվյալ հատվածի էկոհամակարգի գոյության համար։
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, դեպքի հանգամանքները պարզվում են։