Աշխարհի բնության պահպանության օրն է

Աշխարհի բնության պահպանության օրը նշվում է տարվա մեջ մեկ անգամ, իսկ մեր գործը 365 օր է ու անընդհատ։
Էկոպարեկային ծառայողները գործում են այն տարածքներում, որտեղ վայրի բնությունն է թելադրում օրենքները, նրանց աշխատանքը թափանցում է ամենախոցելի էկոհամակարգերի խորքերը՝ հաճախ անտեսանելի մնալով լայն հանրության համար։
Մենք պահպանում ու պաշտպանում ենք ոչ միայն բնությունը, այլև ապագան։
Մոլորակի հետ խաղաղ ապրելու բանաձևը պարզ է․
Սիրի´ր, արժևորի´ր, պահպանի´ր: