Աշխատանքային այց Սյունիքի մարզ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատանքային խումբը, ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ, եռօրյա աշխատանքային այցով մեկնելու է Սյունիքի մարզ։
Արդեն վաղն աշխատանքային խումբը կլինի Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունում, որտեղից մեկնարկելու են քննարկումներն ու շրջայցերը:
Շրջայցերի ընթացքում, Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ, թիմը կայցելի հատուկ պահպանվող տարածքներ, կկատարի ստուգայցեր, կանցկացնի քննարկումներ տեղամասերի, համայնքների և տեղական ու միջազգային գործընկեր կառույցների հետ։
Կկազմակերպվեն կարևոր հանդիպումներ միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային այցի հիմնական նպատակն է գնահատել տարածաշրջանում իրականացվող ծրագրերի ընթացքը, բացահայտել նոր համագործակցային հնարավորությունները և խորացնել միջազգային աջակցությամբ ձևավորված գործընկերային հարթակները։
Գործուղման շրջանակում նախատեսվում են․
վերահսկողական այցեր տեղամասեր և հատուկ պահպանվող տարածքներ,
տարբեր ձևաչափերով հանդիպումներ Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ, բնապահպանական խնդիրների վերհանում 24/7 ձևաչափով ծառայության շրջանակներում և համայնքների ներսում, քննարկումներ տեղական իշխանությունների ու գործընկերների հետ։
Շարունակեք հետևել մեր հրապարակումներին՝ գործուղման ընթացքում արձանագրված կարևոր պահերին և արդյունքներին ծանոթանալու համար։
Բնության հանդեպ հոգատարությունը սկսվում է այնտեղից, որտեղ մենք ներկա ենք լինում ոչ թե խոսքով, այլ՝ գործով։
Մեր թիմի առաջնային առաքելությունը մնում է նույնը՝ պահպանել անտառները, անտառային հողերը, բնության հատուկ պահպանվող տարածքները, կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը։