Աշխատանքային հանդիպում Կոտայքի մարզպետի հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էին։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացրել է ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին, հաջորդիվ տեղի է ունեցել քննարկում՝ մարզային վարչության առաջիկա համալրման հետ կապված հարցերի վերաբերյալ։

Կոտայքի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը և ընդգծել է, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմն անելու է հնարավորը՝ պատշաճ համագործակցություն ապահովելու համար։

Վլադիմիր Կիրակոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ահարոն Սահակյանին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, ապա նշել է, որ կարևորում է ծառայության և մարզպետարանների գործընկերային հարաբերությունները և վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակության շնորհիվ հնարավոր է ոլորտում եղած դրականը պահպանել և նոր ձեռքբերումներ գրանցել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ասպարեզում։

Կիրակոսյանը նաև ներկայացրել է ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության առաջիկա համալրման աշխատանքների հետ կապված մանրամասներ, անդրադարձել է պահպանության աշխատանքների բովանդակային մասին, ապա նշել է, որ համալրման գործընթացի և առհասարակ մարզային վարչության աշխատանքների մասին բնակչության շրջանում տեղեկացվածության հարցում կարևոր դեր ունեն նաև համայնքները և այս համատեքստում չափազանց կարևոր է պատշաճ համագործակցությունը։

07.05.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.05.2025