Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի՝ Սյունիքի մարզ աշխատանքային այցի մեկնարկին տեղի է ունեցել հանդիպում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարզի անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության արդյունավետության բարձրացման, նոր գործիքակազմերի ու տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության և մարզպետի աշխատակազմի միջև շարունակական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Էկոպարեկային ծառայությունը համալրվել է ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց կիրառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել պահպանվող տարածքների հսկողությունն ու պահպանությունը, ինչպես նաև նպաստել կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքների կատարելագործմանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել Էկոպարեկային ծառայությանը՝ մարզում ծառայության արդյունավետ գործունեությունն ապահովելու և բնության պահպանության աշխատանքները զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև Էկոպարեկային ծառայության տեխնիկական հագեցվածության հետագա զարգացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և շարունակական ու արդյունավետ համագործակցության ապահովումը։

16.09.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 23.09.2026