Աշխատանքային քննարկում խորհրդարանում

Շրջակա միջավայրի նախարարության  էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում են ունեցել։   

Քննարկումների առանցքում են եղել ոլորտային մի շարք հարցեր անդրադարձ է կատարվել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին, ծառայության արդյունավետության բարձրացման, համակարգի կայացման հարցերին։

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը ներառել էկոպարեկային ծառայության լիազորություններում։

Հանդիպումը կազմակերպել էր հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Դանիելյանը և հանձնաժողովի անդամ Գառնիկ Դանիելյանը։

Էկոպարեկային ծառայության պետն ու գլխավոր քարտուղարը պատասխանել են նաև պատգամավորներին հետաքրքրող մի շարք հարցերի։

15.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 16.09.2025