Աշխատանքային քննարկումներ Սյունիքի մարզում

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Սյունիքի մարզում է: Ծառայության ղեկավարի գլխավորությամբ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի տեղամասերի անձնակազմերի հետ:

Հանդիպումների ընթացքում ծառայողները ներկայացրել են իրենց աշխատանքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, քննարկվել են դրանց հնարավոր լուծումներն ու աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությունները։

Վլադիմիր Կիրակոսյանը կարևորել է նաև էկոպարեկների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը՝ ընդգծելով վերապատրաստումների և մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ծառայության արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով։

17.09.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 23.09.2026