Այրվել է 2 հեկտար խոտածածկ տարածք

Սույն թվականի հուլիսի 23-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության տարածքում արձանագրվել է հրդեհի դեպք։
Այրվել է ընդհանուր 2 հեկտար խոտածածկ տարածք։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են էկոպարեկային ծառայության 5, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 1, ՆԳՆ փրկարար ծառայության 8 աշխատակից, ինչպես նաև հարակից գումարտակից զինվորներ։
Հրդեհը մարվել է, հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել։