Բետոնախառնիչ մեքենայի վարորդը խառնիչը լվացել է գետում՝ թույլ տալով վտանգավոր նյութերի արտանետում

Սույն թվականի հուլիսի 21-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք Կոտայքի մարզի Արտավազ գյուղի գետում տեղի ունեցած ձկների զանգվածային անկման դեպքի մասին։ Դեպքի հանգամանքների ուսումնասիրության ընթացքում առաջացել էին կասկածներ, որ գետի առափնյա հատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ բետոնախառնիչ մեքենայի վարորդը խառնիչը լվացել է տվյալ գետում՝ թույլ տալով վտանգավոր նյութերի արտանետում գետի ջրերի մեջ։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են բետոն մատակարարող կազմակերպության և վարորդի տվյալները, որոնք փոխանցվել են ԲԸՏՄ:

 

30.07.2025
Թարմացվել է՝ 01.08.2025