Բնապահպանական հսկողության նոր մակարդակ. Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պաշտոնական գործարկմանն ընդառաջ՝ Իջևան քաղաքում իրականացվում են վերջին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները։

Այսօր առավոտվանից Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ղեկավար կազմի մասնակցությամբ իրականացվել են մարզային վարչության տեխնիկական հագեցվածության և ռեսուրսների պատրաստվածության վերջնական դիտարկումները, որին ներկա է գտնվել նաև շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների ընթացքին։

Ստորաբաժանման գործարկման նպատակով իրականացվել է համալիր և ռեսուրսատար գործընթաց, որի արդյունքում ներդրված հետևողական ջանքերն ուղղված են մարզում բնապահպանական ոլորտի կատարելագործմանը։

01.05.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.05.2026