Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր ապօրինի որսը կանխվել է

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները 2025 թվականի հոկտեմբերի 26-ին իրականացրած հերթական շրջայցի ընթացքում ժամը 16:00-ի սահմաններում Ծովազարդ բնակավայրին հարակից՝ Սևանա լճի ափամերձ հատվածում նկատել են, որ 2 հոգի որսի համար արգելված վայրում շրջում են լիցքավորված վիճակում գտնվող որսորդական երկարափող հրացաններով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր ապօրինի որսը կանխվել է, իսկ ազգային պարկի պահպանության ռեժիմը խախտելու փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է՝ ազգային պարկի տարածքում կենդանիների որս իրականացնելն արգելված է և ապօրնություն թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության։

06.11.2025
Թարմացվել է՝ 07.11.2025