Եղանակը Հայաստանում

Առաջիկա յոթ օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում կանխատեսվում է հիմնականում արևոտ եղանակ, առանձին հատվածներում՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Օդի ջերմաստիճանը կհամապատասխանի սեզոնին բնորոշ միջակայքին, իսկ շաբաթվա երկրորդ կեսին սպասվում է որոշակի զովացում։

Սեպտեմբերի 18-ին հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ, որից հետո օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +19…+21 °C-ի։ Շաբաթվա վերջում գիշերները կանխատեսվում է +8…+9 °C։

Այս պայմաններում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է իրականացնել իր հիմնական լիազորությունները հետևում է բնական էկոհամակարգերի պահպանությանը, ապահովում է անտառային ու կենսաբազմազանության հարստությունների պահպանությունը, ինչպես նաև իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ թե՛ հրդեհների, թե՛ այլ բնապահպանական վտանգների նվազեցման ուղղությամբ։

14.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 16.09.2025