Էկոպարեկային ծառայողների թեկնածուները մասնակցել են գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերին
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրման գործընթացը թևակոխել է հաջորդ կարևոր փուլ. ֆիզիկական պատրաստվածության ստուգումները հաջողությամբ հաղթահարած կրտսեր էկոպարեկային ծառայողների թեկնածուները մասնակցել են գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերին։
Գրավոր թեստավորումը նպատակ ուներ գնահատելու թեկնածուների գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության, օրենսդրական կարգավորումների, ծառայողական պարտականությունների և ընդհանուր տրամաբանական մտածողության ոլորտներում։ Թեստերը մշակված էին այնպես, որ հնարավորություն տան բացահայտելու թեկնածուի արագ ընկալման, վերլուծական մտածողության և պատասխանատվության մակարդակը։
Հարցազրույցի փուլում ուշադրություն է դարձվել ոչ միայն գիտելիքներին, այլև անձնային հատկանիշներին՝ թիմում աշխատելու կարողությանը, սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելուն, Ծառայության արժեքներն ու առաքելությունը գիտակցելու պատրաստակամությանը։ Այս փուլը կարևոր է ապագա էկոպարեկի մասնագիտական կերպարի ամբողջական ձևավորման տեսանկյունից։
Հարցազրույցի փուլին ներկա է եղել նաև Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:
Միացե՛ք Էկոպարեկային ծառայությանը՝ դառնալով բնության պահպանության վստահելի գործընկերն ու օրինականության կրողը։