Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել են առանց հողօգտագործման իրավունքի տեղադրված շինություններ

Շրջակա միջավայրի նախարարության Կոտայքի ևԳեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում մի շարք տնտեսվարողներ Երևան-Սևան մայրուղու 42-րդ կմ-ի և Սևան-Երևան մայրուղու 21-րդ կմ-ի հատվածներում սեփական ուժերով հեռացրել են առանց հողօգտագործման իրավունքի տեղադրված շինությունները։

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները շարունակում են պայքարել ապօրինությունների դեմ և իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

17.06.2025

Պատկերասրահ