Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է
30.03.2026-ին տեղի է ունեցել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ավագ ու գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների վերջին կողմնորոշիչ հարցազրույցի փուլը։
Էկոպարեկային ծառայության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը հարցազրույցի ընթացքում առաջնահերթությունը տվել է
թեկնածուների կազմակերպչական և կառավարչական հմտություններին,
բնապահպանական օրենսդրության խորքային իմացությանն ու բարդ իրավիճակներում արագ արձագանքելու և որոշումներ կայացնելու ունակությանը։
Էկոպարեկային ծառայողների ընտրության հարցում Ծառայությունը որդեգրել է խիստ չափանիշներ՝ ապահովելով գործընթացի բացարձակ թափանցիկությունն ու արդյունավետությունը։