Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պաշտոնական գործարկմանն ընդառաջ՝ Հրազդան քաղաքում իրականացվում են վերջին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները։
Այսօր առավոտվանից Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ղեկավար կազմի մասնակցությամբ իրականացվել են մարզային վարչության տեխնիկական հագեցվածության և ռեսուրսների պատրաստվածության վերջնական դիտարկումները։
Ստորաբաժանման գործարկման նպատակով իրականացվել է համալիր և ռեսուրսատար գործընթաց, որի արդյունքում ներդրված հետևողական ջանքերն ուղղված են մարզում բնապահպանական ոլորտի կատարելագործմանը։