Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Ոսկեպարի հերոսների հիշատակին

Մայիսի 6-ին Նոյեմբերյանում տեղի է ունեցել հիշատակի և հարգանքի երթ՝ նվիրված 1991 թվականի մայիսի 6-ին Ոսկեպարում զոհված հայ ոստիկանների անմար հիշատակին։ Այս նշանակալի իրադարձության 35-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմն ու էկոպարեկային ծառայողները։

Համայնքի բնակիչների, պաշտոնատար անձանց և երիտասարդների հետ միասին՝ ծառայության ներկայացուցիչները քայլերթով շարժվել են դեպի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Էկոպարեկները ծաղիկներ են խոնարհել հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենի սահմանների պահպանման և մեր ժողովրդի խաղաղության։

07.05.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 05.06.2026