Էկոպարեկային ծառայության պետը Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին է ներկայացրել վարչության Գյումրու տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատարին

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Շիրակի մարզ:

Ծառայության պետը ՇՄՆ էկոպարեկային ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին է ներկայացրել վարչության Գյումրու տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ռուշանյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Շիրակի մարզի Ախուրյան համայքի ղեկավար Զավեն Մանուկյանը:

Կիրակոսյանը, շնորհավորելով Ռուշանյանին նշանակման կապակցությամբ, վստահություն է հայտնել,

որ նրա՝ իրավապահ համակարգում ունեցած աշխատանքային փորձը նպաստելու է ծառայության մարզային վարչության գործունեության կատարելագործմանն ու լավարկմանը:

Ռուշանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն այս պատասխանատու աշխատանքը վստահելու համար և հավաստիացրել, որ պատրաստ է անել առավելագույնը տեսանելի դրական արդյունք ցույց տալու համար:

«Մենք այս մարզում ունենք համախմբված թիմ, համատեղ ուժերով ամեն ինչ պետք է անեք, բարձր արդյունքի հասնելու համար, պետությանը հավուր պատշաճի ծառայելու և ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսանազմազանություն փոխանցելու համար»,-նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ չի հանդուրժելու կոռուպցիոն որևէ դրսևորում, որը կարող է խաթարել ծառայության պատշաճ գործունեությունը:

Հանդիպման ընթացքում ներկաները ներկայացրել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:

24.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.09.2025