Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության էկոպարեկային ծառայողները երդվեցին՝ ստանձնելով բնապահպանական պատասխանատվություն
Տավուշի մարզային վարչության գործունեության պաշտոնական մեկնարկի շրջանակներում տեղի ունեցավ նաև էկոպարեկային ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։
Պաշտոնական պայմաններում նորանշանակ ծառայողները երդվեցին իրենց ծառայությունն իրականացնել օրենքի շրջանակներում, բարեխղճորեն և շրջակա միջավայրի պահպանության բարձր գիտակցությամբ, որին հաջորդեց երդման փաստաթղթերի ստորագրումը։
Ծառայության ղեկավարությունը, Ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ, կարևորեց Տավուշի անտառների պահպանության գործում վարչության դերն՝ ընդգծելով, որ ծառայողներն ոչ միայն օրենքի պահապաններ են, այլև բնապահպանական նոր մշակույթի կրողներ։