Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է թիմը
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակում է իր ստորաբաժանումների հզորացման և պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման գործընթացը։
Այս համատեքստում՝ օրերս կայացել են մրցութային քննություններ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի և Սևանի տեղամասերում հերթափոխի տեսուչների թափուր հաստիքները համալրելու նպատակով։
Բնական էկոհամակարգերի պահպանության և հսկողության առաջնագծում գտնվող այս կարևորագույն տեղամասերի կադրերի ընտրությունն անցել է որոշակի փուլերով.
մասնագիտական պատրաստվածություն. ստուգվել է դիմորդների տեսական գիտելիքների բազան՝ բնապահպանական օրենսդրության և իրավական կարգավորումների տիրապետման ուղղությամբ,
անձնային հմտություններ. հատուկ ձևավորված հանձնաժողովի կողմից փորձաքննվել է թեկնածուների հոգեբանական պատրաստվածությունը, ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու ճկունությունը, էթիկայի կանոնների պահպանումն ու սթրեսակայունությունը։