Էկոպարեկային ծառայությունում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Այսօր շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի նախագահությամբ։

Խորհրդակցությանը մասնակցում էին Ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանը և այլ պատասխանատու անձինք։

Օրակարգում ընդգծված էին փոխգործակցության ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները՝ իրավական և նորմատիվ միջավայրին առնչվող հրատապ հարցերից մինչև գործնական ու կազմակերպական մարտահրավերներ, ինչպես նաև շեշտադրվեց առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների ռազմավարական նշանակությունը։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ շեշտ դրվեց պետական շահի պաշտպանության վրա, որի համատեքստում գերակա դիրքերում էր անտառների պահպանության և կայուն կառավարման խնդիրը։ Բացի այդ, առանձին քննարկման նյութ դարձավ որոշակի նախագծի շուրջ մասնագիտական հիմնավորումների ներկայացումը։

Խորհրդակցությունն ընդգծեց Էկոպարեկային ծառայության կենսական դերը բնապահպանության ոլորտում և նրա լիազորությունները՝ ուղղված բնական համակարգերի արդյունավետ պահպանությանը և կառավարմանը։

Այստեղ ընդգծվեց թափուկի տրամադրման կարգի ու հատատեղերի շահագործման գործընթացի հսկողությունը, ինչպես նաև ամբողջական վերահսկողության ապահովումը՝ ողջամիտ ժամկետներով ու խելամիտ լուծումներով, որպես ապօրինությունների կանխարգելման ու կառավարվող ռիսկերի նվազեցման գործիք։

Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարությամբ հանդիպումն ամփոփեց ձեռքբերումներն ու ձևակերպեց հաջորդ միջոցառումների և քննարկումների ուղենիշները՝ Ծառայության առաջիկա քայլերը դարձնելով առավել ռազմավարական և նպատակասլաց։

29.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 02.09.2025