Երբ նվիրումն ու պատասխանատվությունն արժանանում են գնահատանքի

Էկոպարեկային ծառայությունում հանդիսավոր կերպով տրվեցին շնորհակալագրեր
Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին, շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունում կայացավ շնորհակալագրերի հանձնման արարողություն, որի մեկնարկին Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն իր խոսքում ընդգծեց, որ բնության պահպանության առաջնագծում ցուցաբերված անձնուրացությունն ու բարձր պատասխանատվությունն արժանի են ոչ միայն գնահատանքի, այլև ծառայում են որպես օրինակ նոր սերունդների համար։
Այնուհետև Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի կողմից ստորագրված շնորհակալագրերը հանձնեց կամավորներին, ովքեր 2025 թվականի հուլիսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքների ընթացքում դրսևորեցին բացառիկ քաջություն և նվիրում։
Շնորհակալագրերով պարգևատրվեցին՝
Վլադիմիր Արմենի Ղազարյանը
Ռուբեն Վիրաբի Մխիթարյանը
Արտյոմ Վաչագանի Հովակիմյանը
Արտյոմ Արմենի Պետրոսյանը
Վարդան Համլետի Քարամյանը
Գոռ Վահագնի Մարտիրոսյանը
Դավիթ Արտաշեսի Կիրակոսյանը
Արգիշտի Շահենի Տիգրանյանը
Ժորա Արթուրի Մխիթարյանը։
Այսօրվա հանդիսավոր արարողությունն ավարտվեց խրախուսանքի խոսքերով, որոնք ընդգծեցին կամավորների նվիրումն ու Էկոպարեկային ծառայության հավատարմությունն իր առաքելությանը։