Հարություն Մարտիկյանը նշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր Ծառայության ղեկավար կազմին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է էկոպարեկային ծառայության պետի նորանշանակ տեղակալ Հարություն Մարտիկյանին։
Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ ծառայություն երբևէ չի գործել Հայաստանի Հանրապետությունում և Էկոպարեկային ծառայության համար հենց այս՝ համալրման պատասխանատու փուլում, շատ կարևոր է Ծառայության փորձառու աշխատակիցների շարքերի համալրումը։
«Վստահ եմ՝ Հարություն Մարտիկյանի պետական համակարգում ունեցած երկարամյա աշխատաքային փորձը մեզ շատ է օգնելու այս պատասխանատու ժամանակահատվածում»,- նշել է Կիրակոսյանը՝ Մարտիկյանին մաղթելով Ծառայությունում աշխատանքային գործունեության արդյունավետ մեկնարկ և ընթացք։
Մարտիկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն նման պաշտոն վստահելու համար և ընդգծել է, որ իր ունեցած գիտելիքներն ու փորձը պատրաստ է ծառայեցնել համակարգում դրական ներդրում ունենալու, թիմային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Վլադիմիր Կիրակոսյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվել Ծառայության պետի արդեն նախկին տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։ Շնորհավորելով Նուրիջանյանին՝ Կիրակոսյանը շեշտել է, որ գնահատելի է Նուրիջանյանի աշխատանքային գործունեության արդյունավետությունը։
Մուրադ Նուրիջանյանն Էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղեկալ է նշանակվել Շրջակա միջավայրի նախարարի՝ 2026 թվականի հունվարի 16-ի 7-Ա հրամանով, Հարություն Մարտիկյանը Էկոպարեկային ծառայության պետի տեղակալի պաշտոնում է նշանակվել Շրջակա միջավայրի նախարարի՝ 2026 թվականի հունվարի 16-ի 8-Ա հրամանով։