Հայտնաբերվել է հաճարենի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված մեքենա

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 6-րդ պահաբաժնին հարակից «Խաչեր» կոչվող տարածքում հայտնաբերել են «Ուազ» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել հաճարենի և բոխի տեսակի փայտանյութով:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ ինքն անձամբ է հատել 1-ական բոխի և հաճարենի տեսակի ծառեր, որոնք պետք է օգտագործեր որպես վառելափայտ:

Դեպքի առնչությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն:

22.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 09.01.2026