Հայտնաբերվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2 հատ սոճի հատած անձը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները տեղեկություն են ստացել այն մասին, որ շուրջ տասն օր առաջ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարած անձն իր բեռնատար ավտոմեքենայով պատրաստվում է տեղափոխել նշված փայտանյութը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 20-ին ծառահատում կատարած անձը հայտնաբերվել է, ով խոստովանել է, որ իր խոտհարքի հարակից անտառից ապօրինի հատել է 2 հատ սոճի: Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ:

21.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 28.08.2025