Հայտնաբերվել է՝ կոյուղաջրերը, առանց համապատասխան մաքրման գործընթաց անցնելու, թափվում են Դալար գետը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները 2025 թվականի հուլիսի 29-ին Չարենցավան համայնքի Աղվերան բնակավայրում իրականացրած հերթական շրջայցի ընթացքում հայտնաբերել են, որ հանգստյան տներից մեկի կոյուղաջրերը, առանց համապատասխան մաքրման գործընթաց անցնելու, թափվում են Դալար գետը:

Գետի աղտոտման մասին տեղեկատվությունն անմիջապես գրավոր փոխանցվել է ԲԸՏՄ՝ հետագա ստուգումներն իրականացնելու նպատակով։

30.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 01.08.2025