Հայտնաբերվել է շուրջ 2 խմ ծավալով կաղնի տեսակի ապօրինի փայտանյութ

Այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 03:00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի Գետիկ-Թթուջուր հատվածում ծառայություն իրականացնելիս ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշների երթևեկող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ ծավալով կաղնի տեսակի փայտանյութ։
Վարորդը խոստովանել է, որ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ծառահատման եղանակով և ընդունել մեղքը՝ միաժամանակ մատնացույց անելով ծառահատման վայրը։
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։