Հայտնաբերվել է զենք-զինամթերք

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները, հերթական շրջայցն իրականացնելիս, սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Կիրանցի անտառպետության 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են կայանված 2 հատ «Ուազ» մակնիշի մեքենա և քաղաքացիների, որոնց մոտ առկա են եղել որսորդական հրացաններ, պարկուճներ, ռադիոկապի միջոցներ: Նշված անձինք զենքերի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել և հայտնել են, որ անտառում ընթրելիս են եղել: Էկոպարեկային ծառայողների ժամանակավոր պաշտոնակատարների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է և դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Հայտնաբերված զենք-զինամթերքի օրինականությունն ստուգելու և օրենքով սահմանված կարգով դեպքի
հետագա ընթացքը որոշելու նպատակով, չբացառելով նաև, որ նկարագրված զենք-զինամթերքը նախատեսված է եղել վայրի կենդանիների ապօրինի որսի համար, նշված անձինք հրավիրվել են ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Իջևանի բաժին, որտեղ վերցված զենք-զինամթերքը փոխանցվել է ոստիկանության համապատասխան ծառայողին։ Իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ: