Հայտնաբերվել են ապօրինի ջրառի դեպքեր

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողականորեն շարունակում են հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքում տնտեսվարողների կողմից ջրօգտագործման կանոնների պահանջների պահպանության նկատմամբ, ինչի արդյունքում հերթական անգամ հայտնաբերվել են ապօրինի ջրառի դեպքեր, իսկ մի դեպքում սեպտիկ հորերը գործել են առանց մաքրման կայանների՝ առաջացնելով Սևանա լճի ջրերի աղտոտման իրական վտանգ։

Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ուղարկվել են ԲԸՏՄ։

19.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 22.08.2025