Հայտնաբերվել են ապօրինի տեղադրված խեցգետնորսիչներ և ձկնորսական ցանցեր

2025 թվականի հուլիսի 31-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի խեցգետնի որսի համար չափաքանակ չի սահմանվել, իսկ ձկան որսի պայմաններից մեկն այն է, որ ցանցերը պետք է տեղադրվեն ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

01.08.2025

Պատկերասրահ