Հայտնաբերվել են ապօրինի խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

2025 թվականի սեպտեմբերի 16-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի 590 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 94 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

18.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 24.09.2025